Բլոգի նյութերը դիտել են

понедельник, 28 ноября 2011 г.

Ծաղիկների նշանակությունը


1. Ազալիա. Կանացիության, նրբության, հավասարակշռության, հավատարմության, բայց միաժամանակ՝ կրքի և տխրության նշան է: Ազալիա ընդունված է նվիրել անցանկալի բաժանումից առաջ: Ազալիա նվիրելով, Դուք ասում եք՝ «հույս ունեմ, որ կսպասես ինձ», «Ես հավատում եմ քեզ» կամ «Պահպանիր քեզ, ինձ համար»: Ազալիա նվիրելով՝ տղամարդը խոստովանում է, որ Դուք իր համար միակն եք: 

2. Ակացիա. Գաղտնի սեր, միայնակություն: Ակացիան զղջանքի և սխալների ընդունման նշան է: Ակացիա նվիրողն ասում է՝ «Դու իմ կյանքում եղած ամենամեծ բանն ես», «Ինչու՞ հիմա մենք միասին չենք» կամ «Արի սկսենք ամեն ինչ սկզբից»:

3. Աստղածաղիկ. Սիրո, նրբագեղության, ինչպես նաև՝ հուշերի նշան է: Չինաստանում աստղածաղիկը նշանակում է ճշգրտություն: Հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ աստղածաղկի վառված թերթիկների հոտը քշում էր օձերին: Աստղածաղիկներ էին դրվել ֆրանսիական զինվորների գերեզմանների վրա, ի նշան ողբի և մահացածների հիշատակի: Գոյություն ունի աստղածաղիկների մոտ 600 տեսակ, որոնցից ամենահայտնին համարվում է Մոնտե Կազինոյի աստղածաղիկը: 

4. Մեխակ. հրապուրանք, կանացի սեր, ազատություն, հավատարմություն: Մեխակի նշանակությունը ծաղիկների լեզվում կարող է շատ տարբեր լինել, ամեն ինչ կախված է նրա գույնից: Սպիտակ՝ անմեղություն, վարդագույն՝ «ես երբեք չեմ մոռանա քեզ», կարմիր՝ «ես կարոտում եմ քեզ», դեղին՝ «դու խուսափում ես ինձնից»: 

5. Գլադիոլոս. «Ես իսկապես անկեղծ եմ», «Ոչնչից մի վախեցի՛ր», գլադիատորների ծաղիկն է: Գլադիոլոս նվիրողը ուժեղ, վստահելի, կոմպրոմիսսներ չճանաչող մարդ է: 

6. Շուշան. Նարնջագույն շուշանը նշանակում է հետաքրքրություն, կոկետություն: Ծաղիկների լեզվով նշանակաում է՝ «Դու ինձ համար հանելուկ ես», «Քո սիրտն ազա՞տ է»: Սպիտակ շուշանը նշանակում է՝ մաքրություն, վեհություն, ազնվություն: Ասում է՝ «Աստվածային է լինելը քո կողքին»: Վագրագույն շուշան՝ հպարտություն, առատություն, բարեկեցություն: 

7. Նարգիզ. «Մնա այդպես հմայիչ», «Արևը միշտ փայլում է, երբ ես քո կողքին եմ», ուժեղ զգացմունքներ, անպատասխան սեր, չարդարաված հույսեր, ասպետություն:

 8. Վարդ. Կարմիր՝ սեր, կիրք, «Ես սիրում եմ քեզ», «Ես չեմ կարող առանց քեզ», «Դու պետք է իմը լինես»: Կարմիր վարդ(կոկոն)՝ «ինձ թվում է, որ ես սիրահարվել եմ քեզ», «Ես ուրախ եմ, որ մենք ծանոթացել ենք»: Գրան Պրի վարդ՝ հարգանք, վեհանձնություն, սեր, վստահություն, «Դու արժանի ես լավագույնին»: Գրան Պրի վարդն արտահայտում է ամենավեհ զգացմունքները: Սպիտակ վարդ՝ մաքրություն և անմեղություն, համեստություն և նրբություն, գաղտնիություն: «Ես կարժանանամ քեզ», «Դու հրեշտակ ես»:Դեղին վարդ՝ Երջանկություն, ուրախություն: «Դու իմ արևն ես»: Այս ծաղիկն արտահայտում է ամենալավատեսական էմոցիաները: Համաձայն ծաղիկների լեզվին՝ դեղին վարդերը ոչ մի առնչություն չունեն դավաճանության կամ խանդի հետ, չնայած որ այդ վարկածը շատ տարածված է: 

9. Կակաչ. Երևակայություն, երազկոտություն, երիտասարդություն, մարդամոտություն, հաճույքների ձգտում:

10. Գեորգին. Կապրիզ, ոչ մշտականություն, անցուղիկ գրավում: Գերոգին նվիրողը կարծես թե ասում է՝ «Ես դեռ պատրաստ չեմ», «Ոչինչ չեմ խոստանում», «Ինչու՞ ամեն ինչ բարդացնել»:


Комментариев нет: