Բլոգի նյութերը դիտել են

понедельник, 28 ноября 2011 г.

Ծաղիկների նշանակությունը


1. Ազալիա. Կանացիության, նրբության, հավասարակշռության, հավատարմության, բայց միաժամանակ՝ կրքի և տխրության նշան է: Ազալիա ընդունված է նվիրել անցանկալի բաժանումից առաջ: Ազալիա նվիրելով, Դուք ասում եք՝ «հույս ունեմ, որ կսպասես ինձ», «Ես հավատում եմ քեզ» կամ «Պահպանիր քեզ, ինձ համար»: Ազալիա նվիրելով՝ տղամարդը խոստովանում է, որ Դուք իր համար միակն եք: 

2. Ակացիա. Գաղտնի սեր, միայնակություն: Ակացիան զղջանքի և սխալների ընդունման նշան է: Ակացիա նվիրողն ասում է՝ «Դու իմ կյանքում եղած ամենամեծ բանն ես», «Ինչու՞ հիմա մենք միասին չենք» կամ «Արի սկսենք ամեն ինչ սկզբից»:

3. Աստղածաղիկ. Սիրո, նրբագեղության, ինչպես նաև՝ հուշերի նշան է: Չինաստանում աստղածաղիկը նշանակում է ճշգրտություն: Հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ աստղածաղկի վառված թերթիկների հոտը քշում էր օձերին: Աստղածաղիկներ էին դրվել ֆրանսիական զինվորների գերեզմանների վրա, ի նշան ողբի և մահացածների հիշատակի: Գոյություն ունի աստղածաղիկների մոտ 600 տեսակ, որոնցից ամենահայտնին համարվում է Մոնտե Կազինոյի աստղածաղիկը: 

4. Մեխակ. հրապուրանք, կանացի սեր, ազատություն, հավատարմություն: Մեխակի նշանակությունը ծաղիկների լեզվում կարող է շատ տարբեր լինել, ամեն ինչ կախված է նրա գույնից: Սպիտակ՝ անմեղություն, վարդագույն՝ «ես երբեք չեմ մոռանա քեզ», կարմիր՝ «ես կարոտում եմ քեզ», դեղին՝ «դու խուսափում ես ինձնից»: 

5. Գլադիոլոս. «Ես իսկապես անկեղծ եմ», «Ոչնչից մի վախեցի՛ր», գլադիատորների ծաղիկն է: Գլադիոլոս նվիրողը ուժեղ, վստահելի, կոմպրոմիսսներ չճանաչող մարդ է: 

6. Շուշան. Նարնջագույն շուշանը նշանակում է հետաքրքրություն, կոկետություն: Ծաղիկների լեզվով նշանակաում է՝ «Դու ինձ համար հանելուկ ես», «Քո սիրտն ազա՞տ է»: Սպիտակ շուշանը նշանակում է՝ մաքրություն, վեհություն, ազնվություն: Ասում է՝ «Աստվածային է լինելը քո կողքին»: Վագրագույն շուշան՝ հպարտություն, առատություն, բարեկեցություն: 

7. Նարգիզ. «Մնա այդպես հմայիչ», «Արևը միշտ փայլում է, երբ ես քո կողքին եմ», ուժեղ զգացմունքներ, անպատասխան սեր, չարդարաված հույսեր, ասպետություն:

 8. Վարդ. Կարմիր՝ սեր, կիրք, «Ես սիրում եմ քեզ», «Ես չեմ կարող առանց քեզ», «Դու պետք է իմը լինես»: Կարմիր վարդ(կոկոն)՝ «ինձ թվում է, որ ես սիրահարվել եմ քեզ», «Ես ուրախ եմ, որ մենք ծանոթացել ենք»: Գրան Պրի վարդ՝ հարգանք, վեհանձնություն, սեր, վստահություն, «Դու արժանի ես լավագույնին»: Գրան Պրի վարդն արտահայտում է ամենավեհ զգացմունքները: Սպիտակ վարդ՝ մաքրություն և անմեղություն, համեստություն և նրբություն, գաղտնիություն: «Ես կարժանանամ քեզ», «Դու հրեշտակ ես»:Դեղին վարդ՝ Երջանկություն, ուրախություն: «Դու իմ արևն ես»: Այս ծաղիկն արտահայտում է ամենալավատեսական էմոցիաները: Համաձայն ծաղիկների լեզվին՝ դեղին վարդերը ոչ մի առնչություն չունեն դավաճանության կամ խանդի հետ, չնայած որ այդ վարկածը շատ տարածված է: 

9. Կակաչ. Երևակայություն, երազկոտություն, երիտասարդություն, մարդամոտություն, հաճույքների ձգտում:

10. Գեորգին. Կապրիզ, ոչ մշտականություն, անցուղիկ գրավում: Գերոգին նվիրողը կարծես թե ասում է՝ «Ես դեռ պատրաստ չեմ», «Ոչինչ չեմ խոստանում», «Ինչու՞ ամեն ինչ բարդացնել»:


Գույների հոգեբանություն… Գտիր քո սիրած գույնը և կարդա նրա մասին…


ԿԱՐՄԻՐ – պատկանում է տաք գույների շարքին, այն ասոցացվում է սիրո և զայրույթի հետ, կարմիր գույնը նաև մեծ դեր է խաղում ուշադրության կենտրոնացման մեջ, դրա համար օրացույցում կարևորագույն իրադարձություննրը նշված են կարմիր գույնով, այն համարձակ գույն է, օգնում է ակտիվացնել մարմինը: Կարմիրի շատությունը բարձրացնում է էներգիայի մակարդակը: Սա ոգեշնչող գույն է, որը բարձրացնում է արյան ճնշումը, արագացնում շնչառությունը, սրտի զարկերն ու պուլսը: Թույլ է տալիս զգալ ավելի ինքնավստահ և պաշտպանում է վախերից: Համարվում է կրքոտ գույն, թույլ է տալիս զգալ տաքություն, հարմարավետություն, բայց երբեմն էլ առաջացնում է տագնապ և ագրեսիա:

 ՎԱՐԴԱԳՈՒՅՆ – վարդագույնը կյանքի գույնն է: Խորհրդանշում է ընկերասիրություն, կանացիություն, հասունություն, ասոցացվում է սիրո և ռոմանիտիկայի հետ: Հանգստացնում է, ստեղծում է հարմարավետության զգացում: Սպորտային խմբերը երբեմն հակառակորդ խմբի դուռը վարդագույն են ներկում, որպեսզի նրանց պահեն պասիվ և ճնշեն նրանց ակտիվությունն ու էներգիան: Մուգ վարդագույնը ունի նույն կարմիրի ազդեցությունը և թողնում է գրգող ազդեցություն, արագացնում է սրտի աշխատանքը, բարձրացնում արյան ճնշումը, խրախուսում ինքնավստահություն և ակտիվություն: Վարդագույնը նաև բնորոշում է թեթևամտություն և ցուցամոլություն: 

ԿԱՊՈՒՅՏ - մեղմացնում է հիվանդություններն ու ցավը: Այս գույնը առաջ է բերում մտքի և զգացմունքների հանգստություն և պարզություն: Սակայն երբեմն կարող է առաջացնել նաև տխրություն և անտարբերություն: Խորհրդանշում է ներդաշնակությունը կյանքում, սակայն կապույտի էլեկտրիկ երանգը գրգռող և էներգետիկ գույն է համարվում: Մուգ կապույտը բնութագրում է հեղինակություն, գործնականություն, իմաստություն , ինքնաիրականցում, նպաստում է միջանձնային շփմանը, այն ավելի համարձակ գույն է, իսկ բաց կապույտը մելամաղձոտություն է առաջացնում, համարվում է սառը գույն, առաջացնում է ներքին մտքեր, մտորումներ և նաև մտքի փայլատակումներ: 

ՍԵՎ – խորհրդանշում է հեղինակություն և ուժ, սևը կլանում է գունային սպեկտրի բոլոր լույսերը, այն առաջացնում է բավականին ուժեղ զգացմունքներ: Այն ասոցացվում է չարի, դժբախտության և վտանգի հետ, բնութագրում է անհավատարիմ բնավորությունը: Առաջացնում է դեպրեսիա, ճնշվածություն, դատարկություն: Դրական բնութագրերից է համարվում ուժերի կամային կենտրոնացումը, կանխատեսման հնրավորությունը: Այս գույնը հետաքրքրություն է առաջացնում իր հանդեպ, ձգում է դեպի իրեն, բայց միևնույն ժամանակ նաև վախեցնում:

 ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ – այն թագավորության և հարստության խորհրդանիշն է, ներկայացնում է իմաստություն ու հոգևոր արժեքներ: Մանուշակագույնը հաճախ չի պատահում բնության մեջ, դրա համար էլ համարվում է արհեստական և յուրօրինակ գույն: Այն ամբիվալենտ գույն է, կարող է և´ ձգել դեպի իրեն, և´ վանել: Դրա համար մանուշակագույնի ընտրությունը պահանջում է ավելի նուրբ մոտեցում: Այն կարող է առաջացնել անհանգստություն և տագնապի զգացում: Սակայն քանի որ մանուշակագույնը համարվում է թագավորական և խորհրդավոր գույն, այն նախընտրում են վառ անհատականություն ունեցող և ստեղծագործ անձինք: Համարվում է դեռահաս աղջիկների ամենասիրելի գույնը: Այս գույնը բարձրացնում է տրամադրությունը, հանգստացնում նյարդերը և միտքը, բարձրացնում ստեղծագործականության աստիճանը և առաջ բերում հոգևոր զգացողություններ: 

ՍՊԻՏԱԿ - սպիտակը խորհրդանշում է անմեղություն, մաքրություն և չեզոքություն: Այն նաև խորհրդանշում է անկայունություն: Ստեղծում է հանգստություն և վստահություն: Սպիտակը օգնում է մաքրել մտքերը, հաղթահարել դժվարություններն ու խոչընդոտները, արթնացնում է մտքերի և գործողությունների հստակեցում, ստեղծում է պարզության և թարմության զգացում: 


ՇԱԿԱՆԱԿԱԳՈՒՅՆ – բնական գույն է, հողի գույնը, որը առաջացնում է վստահություն, ուժ, կայուն միտք, սակայն երբեմն էլ` տխրություն, մեկուսացում, հիասթափություն և դեպրեսիա: Այն զուգակցվում է տաքության, հարմարավետության, պաշտպանվածության հետ: Ունի կայունացնող և կարգավորող ազդեցություն: Այն մարդիկ, ովքեր ընտրում են այս գույնը, ֆիզիկական հանգստի կարիք ունեն: Խորհրդանշում է հավատարմություն: Օգնում է հաղթահարել և թուլացնել տագնապներն ու անհանգստությունը: Ովքեր մերժում են այս գույնը չեն մտահոգվում իրենց առողջությամբ, ուզում են ստեղծել իրենց անհատականությունը: Նրանց անհրաժեշտ է ծայրահեղություն և ուշադրություն: 

ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ – սա դեղինի և կարմիրի խառնուրդն է, բարձրացնում է էներգիայի մակարդակը և թարմացնում շնչառությունը: Առաջ է բերում հուզականություն, տաքություն, ոգեշնչվածություն: Այն կարգավորում է ակտիվությունը, մղում սոցիալականցման, նաև կարգավորում է ախորժակը: Խորհրդանշում է ազատություն, համբերատարություն: Միշտ բարձր է պահում դիմադրողականությունը, այս գույնը կապված է ինքնահաստատման ձգտման հետ: Նարնջագույնը տաք գույն է, որը բարձրացնում է տրամադրությունը, ցույց է տալիս կյանքի լավ և ուրախ կողմերը: Հոգեդիագնոստիկայի մեջ նարնջագույնը նախընտրողները համարվում են հիպերտիմ տիպի անձինք (հիանալի օժտված մարդիկ, բարի և միշտ լավ տրամադրության մեջ, սակայն երբեմն անկայուն են իրենց հետաքրքրություններում, միշտ զվարճանքնրի կարիք են զգում): Հոգեթերապիայի մեջ այս գույնը ամրապնդում է կամքը, բարելավում ներքին սեկրեցիայի գեղձերի աշխատանքը և նյութափոխանակման գործընթացը, նպաստում է ախորժակի բարելավմանը և ի հայտ բերում էյֆորիայի զգացում: